06/04/2020 21:42
Քաղավիացիայի ոլորտում կան խնդիրներ, հայկական ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից. Փաշինյան
Քաղաքացիական ավիացիայի ոլորտում կան խնդիրներ, հայկական ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ստւոգումները, որոնց արդյունքով ի հայտ են եկել խախտումներ, կատարել են Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության մասնագետները։
«Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ և դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված շրջանակների հետ։ Երկար տարիներ այդ ամեն ինչը թաքցվել է , նաև ավիացիայի պաշտոնյաների կողմից կոռուպցիոն պատճառներով թաքցվել է Տաթևիկ Ռևազյանից և կառավարությունից», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ տխուր չէ այդ փաստի համար։
«Սրանով մենք գիծ կքաշենք և կհասկանանք, որ ավիացիոն կառավարման այն պատկերացումները, որ երկար տարիներ եղել են, անընդունելի են, և մեր ավիացիան պետք է համապատասխանի բարձր չափանիշներին», - ասաց վարչապետը։