06/04/2020 15:24
Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ
Այս պահին մեր մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Բոլորի զգացողությունը նորմալ է, ռիսկային տարիքի անձիք չկան նրանց մեջ։ Համոզված եմ, որ սահմանված ժամկետում մեր հայրենակիցները կապաքինվեն։
Որևէ նոր աղբյուր չկա, բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված դեպքերի հետ են փոխկապակցված։ Բոլոր միջոցառումներն իրականացված են, որպեսզի տարածում չլինի, կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են։ Անհանգստանալու կարիք չկա։
Սակայն պետք է և մեկուսացման մեջ, և դրսում, և աշխատանքում շարունակել խստապահանջ լինել կանխարգելման կանոնների նկատմամբ։ Հետևեք ձեր առողջությանը», - նշել է մարզպետը։