06/04/2020 14:43
Ավտոարտադրողները մինչև ապրիլի վերջ կկորցնեն ավելի քան 100 միլիարդ դոլար (Интерфакс)
Ավտոարտադրողների կորցրած շահույթը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը, եթե նրանք մինչև ապրիլի վերջ չվերսկսեին Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում արտադրությունը: Այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով «AutoAnalysis» հետազոտական կենտրոնի ղեկավար Յան Հենրիի հաշվարկներին:
Եվրոպայում կորուստները կարող են հասնել 66 միլիարդ դոլարի, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ մոտ 52 միլիարդ դոլարի:
Ըստ Հենրիի՝ արտադրության անկման պայմաններում յուրաքանչյուր լրացուցիչ շաբաթ արդյունաբերությունը Եվրոպայում կորցնում է 8 միլիարդ դոլար, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ մինչև 7,5 միլիարդ դոլար:
Նրա գնահատականը հիմնված է այս տարվա արտադրության կանխատեսումների վրա, ներառյալ՝ նոր մոդելների գործարկման և սպասվող պահանջարկի: