06/04/2020 15:15
Բելգիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն հասել է 1632-ի (РИА Новости)
Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսից մահացությունների թիվն ավելացել է 185-ով, երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 1632-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Բժիշկներն արձանագրել են վարակի 1123 նոր դեպք:
Այսպիսով, կորոնավիրուսների բռնկման սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 20814 մարդ:
Հաղորդվում է նաև, որ մահվան դեպքերի մեծ մասը (մոտ 80%) հիվանդանոցներում գրանցվել է կորոնավիրուսի ախտորոշումից հետո: