06/04/2020 10:10
Չինաստանում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Չինաստանում, Շույմոգոոււ շրջանից 143 կմ արևելք: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղին:
Ստորգետնյան ցնցումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 02.58-ին:
Սեյսմիկ իրադարձությունը էպիկենտրոնում ցնցումների ուժգնությամբ գնահատվում է որպես «կործանարար»: