06/04/2020 20:48
Իմ որոշմամբ մարտ ամսի համար պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա. Վարչապետ
Իմ որոշմամբ մարտ ամսի համար պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանա, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ գումարն ուղղվում է մեր հակաճգնաժամային միջոցառումներին։ Դա ավելի շատ սիմվոլիկ է, որովհետև այդ գումարը ֆիզիկական արժեքով չնչին է հակաճգնաժամային պայքարի առումով», - ասաց վարչապետ Փաշինյանը։
«Պետք է ազնիվ, արդար պետական ծառայության վարկանիշը բարձրացնենք։ Պետական կառավարման համակարգում պետք է աշխատավարձերի շարունակական բարձրացում տեղի ունենա։ Պետք է կրճատենք պետական կառավարման համակարգի աշխատողների քանակը, բարձրացնենք աշխատավարձերը։ Ասել եմ, և հիմա էլ եմ ասում, ի՞նչ է նշանակում համատարած կոռուպցիայի պայմաններում բարձրացնել կոռումպացված չինիվնիկի աշխատավարձը։ Դա ցինիզմ է», - ասաց վարչապետը։