06/04/2020 22:43
Նյու Յորքի կենդանաբանական այգում չորս վագր ու երեք առյուծ վարակվել են կորոնավիրուսով (BBC)
Նյու Յորքի կենդանաբանական այգում յոթ գիշատիչ վարակվել է կորոնավիրուսով՝ չորս վագր և երեք առյուծ: Նադիա անունով վագրն առաջին կենդանին էր ԱՄՆ-ում, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Ենթադրվում է, որ նա վարակվել է կենդանաբանական այգու աշխատակցից, որը հիվանդության ախտանիշներ չուներ, գրում է BBC-ն։
Կորոնավիրուսի ախտանիշները, ներառյալ հազը, կենդանիների մոտ հայտնվել են մարտի վերջին:
«Մենք չենք լսել, որ աշխարհում ինչ-որ տեղ մարդ վարակի կենդանուն և նա հիվանդանա», - ասել է գործակալությանը Ռեյթեր Փրո Քալլը Քալլեն՝ կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը:
Ավելի վաղ առանձին հաղորդագրություններ էին ստացվել վարակված կենդանիների մասին, բայց մասնագետները ընդգծում են, որ ապացույց չկա, որ կենդանիները հիվանդանում կամ տարածում են կորոնավիրուսը:
Նյու Յորքի կենդանաբանական այգում կենդանիների ախորժակը նվազել է, բայց մուս հարցերում նրանք իրենց լավ են զգում՝ անասնաբույժների հսկողության տակ են և լի էներգիայով:
Բժիշկներն ակնկալում են, որ Նադիան, նրա քույր Ազուլը, ինչպես նաև Ամուրի երկու վագրը և երեք աֆրիկյան առյուծները լիովին վերականգնվեն:
Այնուամենայնիվ, կենդանաբանական այգու հայտարարության մեջ ասվում է, որ հստակ հայտնի չէ, թե ինչպես վիրուսը կազդի կենդանիների վրա, քանի որ տարբեր կաթնասուներ տարբեր կերպ են արձագանքում վարակներին: Հետևաբար վարակված վագրերն ու առյուծները գտնվում են մշտական հսկողության տակ:
Կենդանաբանական այգու մնացած մեծ կատուները դեռ ցույց չեն տալիս հիվանդության որևէ նշան: Նրանց բոլորին հետևում էր նույն աշխատողը, ումից, ամենայն հավանականությամբ, Նադիան վարակվել էր:
Դեռ պար չէ մնացած կենդանիները թեստ կհանձնեն, թե ոչ: