06/04/2020 18:14
Առևտրաարդյունաբերական պալատը ֆորս-մաժորի հավաստագրեր կտրամադրի ընկերություններին, որոնք կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել կատարել միջազգային պարտավորությունները
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հերթական քայլն է ձեռնարկում տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու համար:
Պալատը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պատրաստակամություն է հայտնում դիտարկել ընկերությունների հայտերը և պահանջներին համապատասխանելու դեպքում հնարավորինս արագ տրամադրել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հավաստագրեր այն ընկերություններին, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված չեն կարողացել կատարել միջազգային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:
Անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հավաստագրերի տրման կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԱՊ-ի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։