06/04/2020 16:40
Հյուսիսային պողոտայի միջադեպը կապված էր արտակարգ դրության հետ. հարկադրանքի միջոց չի կիրառվել. Փոխոստիկանապետ (Տեսանյութ)
Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածը կապված է եղել արտակարգ դրության հետ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Նա նշեց՝ ոստիկաններն ցանկացել են կանգնեցնել քաղաքացուն և ստուգել փաստաթղթերը, քաղաքացին, սակայն, փախել է։
«Ոստիկանը հետապնդել է կանգնեցրել է, ճշտել է, ոչ մի հարկադրանքի միջոց չի կիրառվել», - ասաց Մհրյանը։
Նշենք՝ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու ոստիկաններ Հյուսիսային պողոտայում հետապնդում քաղաքացուն՝ վազելով նրա հետևից։