06/04/2020 00:53
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Covid-19-ով հիվանդանոց է տեղափոխվել (BBC)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ 10 օր առաջ կորոնավիրուս էր հաստատվել է, ինչպես նշվում է՝ թեստավորում անցնելու համար տեղափոխվել է հիվանդանոց, գրում է BBC-ն։
Ուրբաթ 55-ամյա Ջոնսոնը հայտարարել էր, որ շարունակում է ջերմել, ուստի պետք է շարունակի ինքնամեկուսացումը: Այս ամբողջ ընթացքում նա հեռավար է աշխատել իր կեցավայրից՝ Դաունինգ սթրիթ 10-ից:
Նրա հարսնացու Քերրի Սիմոնդսը, որը Ջոնսոնից երեխա է սպասում, շաբաթ հայտնել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը ևս զգում է Covid-19 ախտանշաններ:
Ջոնսոնի ֆիզիկական անկարողության դեպքում կառավարության ղեկավարի պարտականությունների գործառույթը կփոխանցվի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: