07/04/2020 17:11
Կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարումը միայն Իտալիայում կարժենա 700 մլրդ եվրո
Իտալիայում երկրի տնտեսության «շարժիչն» անջատվել է մի քանի շաբաթ առաջ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, սակայն շուտով այն կրկին պետք է գործի դնել։
Իշխանությունները ենթադրում են, որ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ կլինի ավելի քան 700 մլրդ եվրո։
«Անհրաժեշտ կլինի 400 մլրդ եվրո ավելացնել նախորդ ամիս խոստացված 340 մլրդ եվրոյին։ Երբ պահանջվում է պաշտպանել երկիրը, մենք գնի առջև կանգ չենք առնի։
Թեպետ շատ զգուշավոր եմ կանխատեսումների հարցում, բայց կարծում եմ, որ պատմությունը կապացուցի մեր կողմից ընդունված որոշումների ճշմարտացիությունը», - նշել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։