07/04/2020 16:19
«Forbes»-ը գնահատել է կորոնավիրուսի հետևանքով Թրամփի կորուստները (Gazeta.ru)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով մեկ ամսվա ընթացքում կորցրել է 1 միլիարդ դոլար: Այդ մասին վկայում են «Forbes»-ի գնահատականները:
Հրապարակման համաձայն՝ ամերիկյան առաջնորդի ակտիվների արժեքը մեկ ամիս առաջ կազմում էր 3,1 միլիարդ դոլար, իսկ այժմ՝ 2,1 միլիարդ:
Նշվում է, որ Թրամփը ունի մանրածախ, գրասենյակային և բնակելի անշարժ գույք, հյուրանոցային բիզնես, գոլֆի ակումբներ, ինչպես նաև՝ շքեղ կալվածքներ: