07/04/2020 18:14
«Toyota»-ն պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսում
Ճապոնիական առաջատար ավտոարտադրող «Toyota Motor»-ը պաշտպանիչ դիմակների արտադրություն է սկսում, հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Նշվում է, որ դիմակները հագեցած են լինելու պլաստիկ թափանցիկ շերտով, որը պաշտպանում է ոչ միայն բերանի խոռոչն, այլև կրողի ամբողջ դեմքը: Ավտոարտադրողը դիմակների խմբաքանակ կուղարկի մի շարք բժշկական հաստատություններ:
Բացի այդ, «Toyota»-ն իր տեխնոլոգիական մշակումները փոխանցելու է բժշկական ընկերություններին` ավելացնելով դրանց արտադրանքի, մասնավորապես՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության ծավալները: