07/04/2020 11:40
Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019-ին ավելացել են 26 %-ով
Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26 %-ով, նշված է «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում։
Համաձայն զեկույցի՝ հաշվետու տարում ձեռք է բերվել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:
Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:
Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում է 41 զորամասի բարձրակարգ և որակյալ պարենավորումը:
Հատկացվել է 5.7 միլիարդ դրամ զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։ Դրա շնորհիվ ծրագրի 1141 շահառուներից 119-ը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացել են բնակարաններ։