07/04/2020 13:20
2019-ին Հայաստանին ԱՄՆ-ից հատկացվել է 60 միլիոն դոլարի օժանդակություն
ԱՄՆ-ի կառավարությունը 2019 թվականին ՀՀ-ին հատկացվող օժանդակությունն ավելացրել է շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 60 միլիոն ԱՄՆ-ի դոլարի, որից ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի տնտեսական աճի խթանմանը միտված ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 11.2 միլիոն ԱՄՆ-ի դոլար, իսկ արդյունավետ կառավարմանը միտված ծրագրի շրջանակներում՝ շուրջ 13.4 միլիոն ԱՄՆ-ի դոլար, ասված է «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում։
«Տարվա ընթացքում պահպանվել է ԱՄՆ-ի հետ տարբեր մակարդակներում ակտիվ երկխոսությունը: Մայիսի 7-ին Երևանում տեղի է ունեցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը», - ասված է զեկույցում: