07/04/2020 09:55
«Հրապարակ». Աշխատակազմը վրդովված ու վիրավորված է Արարատ Միրզոյանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը վրդովված ու վիրավորված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արհամարհանքից: Բանն այն է, որ ԱԺ խոսնակն առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու է որոշել ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները և ԱԺ շուրջ 700 աշխատակիցների ու պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցները հետ ուղարկել պետական բյուջե՝ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակին:
Միրզոյանի այս միանձնյա որոշումը հատկապես ծանր են տարել ԱԺ աշխատակազմի շարքային աշխատակիցները, որոնք ստանում են 120-140 հազար դրամ՝ գումարած աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճարը: ԱԺ մեր աղբյուրը չբացառեց, որ կադրերի արտահոսք կլինի, քանզի նրանց պետական ապարատում ներգրավելու նպատակով, բյուջեով ամրագրեցին 30 տոկոսանոց ամենամսյա պարգևատրումները»: