07/04/2020 16:26
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի (РИА Новости)
Իրանի Առողջապահության նախարարությունն արձանագրում է կորոնավիրուսի դեպքերի «համեմատական անկում» երկրում, հայտնել է գերատեսչության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2089 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 62 589», - ասել է նա՝ IRINN հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ երկրում ապաքինվել է 27 039 մարդ:
«Դժբախտաբար, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 133 մահ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 872-ի», - ասել է Ջահանփուրը: