07/04/2020 16:39
Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է ավելի քան 740 մարդ (RussiaToday)
Իսպանիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 743 մարդ, երկրում զոհերի ընդհանուր թիվը 13 798 է:
Այդ մասին հայտնում է «El Pais»-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 5,5 հազար նոր դեպք, հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 140,5 հազարի:
Ավելի քան 7 հազար հիվանդ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, ավելի քան 43 հազար մարդ ապաքինվել է: