07/04/2020 14:14
Վերին Լարսի անցակետում մաքսային ոլորտի խնդիրների դեպքում այսուհետ հնարավոր է կապ հաստատել ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ:
Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում, մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարելի է կապ հաստատել ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ հետևյալ եղանակներով. +79263985991 (հեռ.), +37455569001 (Viber, WhatsApp):