07/04/2020 15:19
Նադեժդա Բաբկինան ծանր վիճակում է (Gazeta.ru)
Երգչուհի Նադեժդա Բաբկինան ծանր վիճակում է, հայտնում է «5-րդ ալիքը»՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ երգչուհու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ և քրոնիկ հիվանդությունների սրացում: Նադեժդա Բաբկինան միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Ըստ «Mash» Telegram ալիքի՝ Ռոսպոտրեբնադզորից հայտնել են, որ 70-ամյա երգչուհու կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական է եղել: