07/04/2020 13:50
Նյու Յորքում կորոնավիրուսի պատճառով մահացել է գրեթե երեք հազար մարդ (РИА Новости)
Նյու Յորք քաղաքում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը մոտենում է 70 հազարի, մահացածների թիվը հասել է մոտ 3 հազարի, ասվում է քաղաքապետարանի կայքում:
Վերջին տվյալով՝ կորոնավիրուսը հաստատվել է 68 հազար 776 մարդու մոտ, որից 15 հազար 333-ը հոսպիտալացվել է, 2 հազար 738 մարդ մահացել է:
Կայքում նշվում է, որ վարակների մեծ մասը նկատվում է 45 տարեկան և ավելի տարիքային խմբում, մահացությունները՝ 75 տարեկանից: Բացի այդ, հիվանդ տղամարդկանց շրջանում ավելին է, քան կանայք:
Նյու Յորք քաղաքը հանդիսանում է ԱՄՆ-ում կորոնավիրուսային պանդեմիայի էպիկենտրոն: