07/04/2020 12:39
Թուրքիան հայտարարել է Սիրիայում PKK-ի ինն անդամի չեզոքացման մասին
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երեքշաբթի չեզոքացրել է Սիրիայի հյուսիսում երկրում արգելված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և Սիրիայի քրդական ինքնապաշտպանության ուժերի (ՔԱԿ / YPG) ինն անդամի
«Մեր հատուկջոկատային ուժերը վնասազերծեցին ՔԱԿ/ YPG մեկ ահաբեկչի, որը փորձում էր ներթափանցել «Եփրատի վահան», և ՔԱԿ / YPG- ի ութ ահաբեկչի, որոնք փորձում էին ներթափանցել «Խաղաղության աղբյուր»», - ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: