07/04/2020 12:57
Մենք ուզում ենք, որ լիզինգի շուկան զարգանա. Մանե Թանդիլյան
Մենք ուզում ենք, որ լիզինգի շուկան զարգանա՝ դառնալով ոլորտի ավելի գործուն գործիք, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Երբ մենք բերում ենք կարգավորումներ, որոնք ամբողջական չեն, դրանք կարող են իրենց նպատակին չծառայել: Մենք ուզում ենք՝ շուկան զարգանա: Թող լիզինգի շուկան այնքան զարգանա, որ մենք տեսնենք, որ այն առաջ է անցել վարկերից, որովհետև այսօր վարկերի տոկոսներն անհամեմատ բարձր են լիզինգից: Հետևաբար ես շատ հակված եմ, որ ունենանք լիզինգի աշխատելու մասին լավ օրենք», - ասաց պատգամավորը: