07/04/2020 14:10
Հնդկաստանում անհայտ անձինք վաճառքի են հանել աշխարհի ամենաբարձր արձանը (Տեսանյութ)
Հնդկաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն անձանց նկատմամբ, որոնք գովազդի մասնավոր կայքում տեղադրել են հաղորդագրություն երկրի Գուջարատ նահանգում գտնվող աշխարհի ամենաբարձր արձանի՝ «Միասնության արձանի» վաճառքի վերաբերյալ:
Ըստ «Indian Express»-ի՝ կայքում հայտնվել է գովազդ, որում ասվում է. «Միասնության արձանը վաճառվում է, քանի որ միջոցներ են անհրաժեշտ հիվանդանոցների և բժշկական սարքավորումների համար»:
Հայտարարության հեղինակները գինը սահմանել են 3 միլիարդ հնդկական ռուփի (39,5 միլիոն դոլար), բայց ավելի ուշ կայքի ղեկավարությունը ջնջել է սկանդալային հայտարարությունը: