07/04/2020 17:35
Ուկրաինայում տղամարդը կրակել է ոստիկանների ուղղությամբ
Վիննիցկու շրջանի բնակիչը փակվել է տանը և կրակել ոստիկանության աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել Շարգորոդում՝ ապրիլի 6-ի երեկոյան: Տեղի բնակիչներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ հարևանն իրեն ոչ ադեկվատ է պահում: Կոնֆլիկտի ժամանակ նա թափահարել է զենքն ու սպառնացել օգտագործել այն:
Ոստիկանների ժամանումից հետո տղամարդը հրաժարվել է շփվել նրանց հետ: Տնից փողոց դուրս գալով՝ նա զենքից մի քանի անգամ կրակել է օդ և սպառնացել ՆԳՆ աշխատակիցներին:
Ոստիկանությունը տղամարդուն խնդրել է հանդարտվել և հրաժարվել զենքից, ինչին նա չի արձագանքել: Դրա փոխարեն նա կրկին փակվել է տանը:
Հատուկ ջոկատայինները ներխուժել են տուն, ինչին ի պատասխան տղամարդն ատրճանակից կրակել է նրանց ուղղությամբ: Վիրավորվել է չորս իրավապահ:
Տղամարդը ձերբակալվել է, նրանից առգրավել են որսորդական հրացան և ատրճանակ:
Նա նույնպես վիրավորվել է ձերբակալման ժամանակ և այս պահին հիվանդանոցում է՝ հսկողության տակ:
Հարուցվել է քրեական գործ: