07/04/2020 10:55
Աջակցության 9 միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է ավելի քան 2 միլիարդ դրամ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության ընդունած աջակցության 9 միջոցառումների շրջանակներում՝ ապրիլի 6-ի դրությամբ արդեն 2 միլիարդ 353 միլիոն դրամ է բաշխվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց», - գրել է Փաշինյանը: