07/04/2020 23:06
«Մայրս». Վահագ Ռաշն իր մայրիկի հետ զուգերգով է ներկայացել՝ նվիրված ապրիլի 7-ին (Տեսանյութ)
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այն համարվում է նաև մայրության և գեղեցկության տոն։
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը տոնի կապակցությամբ իր մայրիկի` Անահիտ Սիմոնյանի հետ ներկայացրել է նոր երգ՝ Վահան Տերյանի խոսքերով։ Երգը կոչվում է «Մայրս»։
«Վաղուց մայրիկի հետ դուետ կատարելու մտադրություն կար:Վերջապես որոշեցի, որ հենց այս երգը պետք է լինի։ Նվիրում ենք աշխարհի բոլոր մայրերին»,-նշում է երգիչը։