08/04/2020 17:12
Twitter-ի հիմնադիրն իր ունեցվածքի ավելի քան մեկ քառորդը հանգանակել է կորոնավիրուսի դեմ պայքարին (Интерфакс)
«Twitter» միկրոբլոգների պլատֆորմի և «Square» վճարային հավելվածի ստեղծող և ղեկավար Ջեք Դորսին խոստացել է մոտ 1 միլիարդ դոլար հանգանակել կորոնավիրուսի դեմ պայքարին: Նա միկրոբլոգում գրել է, որ դա իր կարողության մոտ 28%-ն է:
Նա թվիթին կցել է մի փաստաթուղթ, որից հետևում է, որ իր նվիրատվության ճշգրիտ գումարը «Square» արժեթղթերով կազմում է 997.818,354 դոլար:
Գումարը կուղղվի «Start Small Fund»-ի ստեղծմանը: