08/04/2020 15:37
Ապրիլի 7-8-ն Արցախում ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար), տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
Ապրիլի 5-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 6-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 148 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 60 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 50 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 6-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 147 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 38 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 61 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 7-ից՝ ժամը 09:00-ից, մինչև ապրիլի 8-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 134 տրանսպորտային միջոց, որից՝
Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 104 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 10 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 20 տրանսպորտային միջոց: