08/04/2020 17:22
Աֆղանստանի իշխանություններն ապրիլի 8-ին ազատ են արձակելու «Թալիբան» շարժման 100 անդամի
Աֆղանստանի կառավարությունը մտադիր է բանտերից ազատել «Թալիբան» արմատական շարժման 100 բանտարկյալների, հայտնում է աֆղանական «Ariana News» հեռուստաալիքը :
Նշվում է, որ ազատվ արձակվող թալիբների թվում չեն լինի շարժման 15 դաշտային հրամանատարները, որոնց ազատ արձակումը հիմնականում պահանջում են «Թալիբան»-ի ներկայացուցիչները:
Արմատականների առաջին խումբն ազատ կարձակվի Բաղրամ քաղաքում տեղակայված բանտից: