08/04/2020 16:12
Բելգիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2240-ի (РИА Новости)
Բելգիայի բժիշկները կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ արձանագրել են հիվանդանոցներից ավելի շատ դուրս գրվելու դեպքեր, քան հոսպիտալացման:
«Անցած 24 ժամվա ընթացքում մենք հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը (524) գերազանցել է նոր հոսպիտալացվածների թվին (487)», - հայտնել են առողջապահական ոլորտի աշխատակիցները՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ բժիշկների՝ անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածների թիվն աճել է 205-ով և այժմ կազմում է 2240 մարդ:
Անցած 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակի 1209 նոր դեպք:
Այսպիսով, Բելգիայում բռնկման սկզբից ի վեր դեպքերի ընդհանուր թիվն այժմ կազմում է մոտ 23,5 հազար: