08/04/2020 12:40
Բորիս Ջոնսոնը միացված չէ թոքերի արհեստական օդափոխման սարքին (РИА Новости)
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունից պատմել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի ինքնազգացողության մասին՝ կորոնավիրուսի պատճառով ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երկրորդ գիշերն անցկացնելուց հետո, հայտնում է Reuters-ը:
Ըստ նախարարի տեղակալ Էդվարդ Արգարի՝ քաղաքական գործիչը գտնվում է կայուն վիճակում, իրեն «հարմարավետ» է զգում:
«Վարչապետի վիճակը կայուն է, իրեն հարմարավետ է զգում, լավ տրամադրություն ունի», - նշել է առողջապահության փոխնախարարը:
Նա նշեց, որ քաղաքական գործիչը միացված չէ թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Ջոնսոնը մարտի 27-ին հայտարարել է կորոնավիրուսով վարակվելու մասին: Ապրիլի 6-ի երեկոյան վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Ջոնսոնի վիճակը վատթարացել է, և նրան տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: