08/04/2020 09:58
«Հրապարակ». Միայն քաղաքական հակառակորդներին չեն հետևում, այլև՝ սեփական թիմակիցներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենքների ընդունումից հետո կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից, ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներից մինչև արտախորհրդարանական գործիչներ սկսել են օգտվել «Սիգնալ» և «Տելեգրամ» կապի միջոցներից:
Սա նշանակում է, որ ոչ միայն ընդդիմադիրներն են մտահոգված նման վերահսկողությունից, այլև իրենք՝ իշխանականները։ Այսինքն, միայն քաղաքական հակառակորդներին չեն հետևում, այլև սեփական թիմակիցներին»: