08/04/2020 19:35
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости)
Իրանում կորոնավիրուսով վարակից մահացել է մոտ չորս հազար մարդ, COVID-19 վարակի դեպքերի թիվը գերազանցել է 64 հազարը, ասել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալիրեզա Վահաբզադեն:
«Հայտնաբերվել է 1997 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 586-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 121 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 3993-ի», - գրել է նա Twitter- ում:
Միևնույն ժամանակ, ապաքինվել է 29 812 մարդ: