08/04/2020 18:46
Իսպանիայի իշխանություննեը պատմել են, երբ երկիրը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին (РИА Новости)
Իսպանիայի իշխանությունները հույս ունեն, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքին: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոն:
Երկրի խորհրդարանն ապրիլի 9-ին պետք է կրկին երկարաձգի արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր մարտի 14-ին: Այս անգամ նախատեսվում է երկարաձգել այն մինչև ապրիլի 26-ը:
«Ապրիլի 26-ից քաղաքացիները հնարավորություն կունենա քիչ-քիչ վերադառնալ բնականոն կյանքին»,- ասել է Մոնտերոն՝ «Antena 3»-ին տված հարցազրույցում:
Ընդ որում, ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը չէր բացառել, որ ապրիլի 26-ից հետո ևս արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, սակայն նշել էր, որ բնակիչների ու իրավաբանական անձանց տնտեական գործունեության որոշ սահամանփակումներ հետզհետե կմեղմվեն: