08/04/2020 17:02
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող քայլերը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակը, վարակի տարածմանը հակազդելու ու դրա բացասական ազդեցությունը չեզոքացնելու քայլերրը», - նշում են նախարարությունից:
Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը կարծիքներ են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: