08/04/2020 12:22
Թալիբներն Աֆղանստանի հյուսիսում սպանել են ութ խաղաղ բնակչի
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բալխ նահանգում սպանեել են ութ մարդու, հայտնում է Tolo News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքը նշում է, որ գրոհայիններն առևանգել են նահանգի Շոլգար շրջանից խաղաղ բնակիչներին նախորդ գիշեր:
«Թալիբանները գնդակահարել են առնվազն 8 խաղաղ բնակչի», - հեռուստաալիքը մեջբերում է նահանգի ոստիկանության պետի ներկայացուցչի խոսքերը: