08/04/2020 19:02
Ռուսաստանից Հայաստան տեղափոխված կորոնավիրուսի ախտորոշման շարժական լաբորատորիան բացազատվել է. ՊՆ (Տեսանյութ)
Ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է Երևանում և պատրաստ է ընդունելու առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք՝ Aysor.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշել էր, որ մասնագետներն աշխատանքները կսկսեն հայկական Զինված ուժերի ստորաբաժանումներից, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան հերթի մեջ է:
Մանրամասները՝ տեսանյութում: