08/04/2020 00:25
Առաջին նախագահը չի նկատում է այն փաստը, որ ներքաղաքական իրավիճակի սրման նախաձեռնողն ու առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է. Աղասի Ենոքյան
Նիկոլ Փաշինյանին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից տրված հումանիտար օգնության մեջ բացակայում է մի ֆունդամենտալ գնահատական, որն այսօրվա ներքաղաքական իրավիճակի հիմնական պատասխանատուն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Առաջին նախագահը չի նկատում է (մանիպուլացնու՞մ է) այն փաստը, որ ներքաղաքական իրավիճակի սրման, «սևերի» ու «սպիտակների» բաժանելու նախաձեռնողն ու առաջամարտիկը Նիկոլ Փաշինյանն է, և որևէ առաջարկ նախևառաջ պետք է ուղղվի նրան։ Ու նաև, օգտվելով արտակարգ դրության ռեժիմից, նա ընդունում այնպիսի օրենքներ, որոնք ավելի են խստացնում ընդդիմադիրնեին լռեցնելու և հետևելու մարմաջը։ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատած «պատերազմը» չպետք է հնարավորություն հանդիսանա, որ Նիկոլ Փաշինյանը գլխատի իր ընդդիմախոսներին։ Իսկ գործող վարչապետը չի գիտակցում զարգացումների լրջությունը, ճգնաժամային իրավիճակում իր վերջին լայվում նա էլի շարունակում էր վեթինգի ու ՍԴ-ի մասին իր անհեթեթությունները։