08/04/2020 16:42
Բելառուսական ԱԷԿ-ի ռուս շինարարների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել (РИА Новости)
Բելառուսի ԱԷԿ-ի կառուցմանը մասնակցող երեք կազմակերպությունների տասնհինգ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հայտնում են «Ռոսատոմ»-ի ինժեներական բաժնից:
Հիվանդները մեկուսացվել էին Գրոդնենսկու շրջանի հիվանդանոցներից մեկում:
Նշվում է, որ պետական կորպորացիան «ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները համաճարակի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու և ժամանակին իր պարտավորությունները կատարելու համար»: