08/04/2020 13:10
Հովիկ Աբրահամյանի որդին 4 մլն դրամ է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին, որը սպասարկում է միայն կորոնավիրուսով պացիենտներին
Հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին, Facebook-ի իր էջում գրել է Արտաշատի նախկին քաղաքապետ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը։
«Հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում եմ կայացրել 4 մլն դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին: Առողջություն եմ մաղթում բոլորիդ», - նշել է նա։