08/04/2020 12:14
Մեկ շաբաթում էլեկտրոնային մատյանում գրանցվել է մոտ 32 հազար ուսուցիչ, առնվազն մեկ առարկայից գնահատական ստացել՝ 358929 աշակերտ․ ԿՏԱԿ
Ընդամենը մեկ շաբաթում էլեկտրոնային մատյանում գրանցվել են և աշխատանքներ են իրականացնում մոտ 32 հազար ուսուցիչ, և 358929 աշակերտի համար կա առնվազն մեկ առարկայից գնահատում, տեղեկացնում է կրթության տեխոլոգիաներիա զգային կենտրոնը։
«Հարգելի ուսուցիչներ, տնօրեններ, օպերատորներ,
Շնորհակալություն ենք հայտնում սերտ համագործակցության համար։ Ընդամենը մեկ շաբաթում էլեկտրոնային մատյանում գրանցվել են և աշխատանքներ են իրականացնում մոտ 32 հազար ուսուցիչ, և 358929 աշակերտի համար կա առնվազն մեկ առարկայից գնահատում։ Դա կազմում է ողջ աշակերտական համակազմի թվի 90%-ից ավելին։
Հարգելի ուսուցիչներ էլ. մատյանը աշխատում է միայն աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00, որպեսզի դուք հնարավորություն ունենաք նաև հանգստի ժամանակ ունենալու:
Նշենք, որ հետին թվով իրականացված գրառումները որևէ կերպ չեն ֆիքսվում և որևէ բացասական հետևանք չեն ունենալու։
Նշենք նաև մեկ հանգամանք ևս, որը ի հայտ է եկել մեկ շաբաթվա աշխատանքի արդյունքում։ Խնդրում ենք Ձեր զննարկիչը (բրաուզեր) չթարգմանել որևէ այլ լեզվով, բացի հայերենից։ Խոսքը գնում է ոչ թե զննարկիչի մենյուի մասին, այլ հենց կայքի բովանդակության։ Խնդրում ենք ուշադիր լինել, որպեսզի մատյանի բովանդակությունը լինի միայն հայերեն` այսինքն առարկաների անվանումները, երեխաների անունները և ամիսը լինեն միայն հայերենով։
Շատ-շատ դեպքեր կան, երբ դուք այդպես շարունակում եք աշխատել և պահպանում եք տվյալները այլ լեզվով, ինչի հետևանքով առաջացել են խնդիրներ: Ստիպված ենք փակել մատյանը անորոշ ժամանակով:
Հարգանքով` ԿՏԱԿ թիմ»։