09/04/2020 14:32
Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին
Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ կապահովեն վրացի և հայ աշակերտների տարհանումը Միացյալ Նահանգներից` կորոնավիրուսի պատճառով, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք աշխատում ենք այս խնդրի շուրջ տասը օր, և արդյունքում, Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ որոշման համաձայն, վրացի 79 աշակերտ, որոնք այսօր գտնվում են ԱՄՆ-ում են, դուրս կբերվեն երկրից», - հայտարարել է Գահարիան լրագրողներին:
Վարչապետի խոսքով, հայկական կողմի խնդրանքով, Հայաստանի քաղաքացի 35 աշակերտ նույնպես հատուկ չվերթով կտարհանվի ԱՄՆ-ից:
Գախարիան հավելել է, որ ամերիկյան կողմը կապահովի ԱՄՆ-ից չվերթ դեպի Դոհա, և այնտեղից վրացական կողմը կկազմակերպի թռիչքը դեպի Թբիլիսի: