09/04/2020 16:12
Թուրքիայի կողմից Հայաստանին դեղորայքային օժանդակություն ցուցաբերելու հարց օրակարգում չկա. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ծանոթ է Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը:
Պատասխանելով «Արմենպրեսի» հարցին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնա ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց:
Բոլոր դեպքերում՝ օրակարգում նման հարց չկա, նշել է Նաղդալյանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել դեղորայքային օժանդակություն ցուցաբերել Հայաստանին համավարակի դեմ պայքարելու համար։