09/04/2020 14:40
Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը չերկարաձգվի, ապրիլի 17-ին նա կներկայանա աշխատանքի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է, հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Ըստ ԲԴԽ-ի՝ եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:
Նշենք, որ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։
Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այս հարցով դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Երեկ ՄԻՊ-ը գրություն էր ուղարկել ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար։