09/04/2020 09:40
«Հրապարակ». Ծառուկյանը խիստ հրահանգել է թիմին` խուսափել իշխանություններին քննադատելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ հրահանգել է թիմին` այս լարված իրավիճակում հնարավորինս խուսափել քաղաքական բանավեճերից և իշխանություններին քննադատելու հարցում հրադադար հայտարարել` չնայած կորոնավիրուսի տարածման առաջին օրերին պայքարի դրոշը, կարելի է ասել, անձամբ էր առաջ տանում:
Թե ինչու՝ թիմին չի բացատրել, բայց նրանք ենթադրել են, որ իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա: Այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորները տարբեր մարզերում և Երևանի վարչական շրջաններում իրենց էլեկտորատին, կուսակից անապահով խավին սննդի տոպրակներ են բաժանում»: