09/04/2020 17:10
Ջասթին Թրյուդոն կարանտինից հետո առաջին անգամ վարելու է կառավարության նիստը (Ukranews.com)
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որի մոտ մարտի 12-ին կորոնավիրուս էր հաստատվել, մեկուսացման մեջ անցկացրել է մեկ ամիս, և կարանտինից հետո առաջին անգամ անցկացնելու է կառավարության նիստ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այս ամբողջ ժամանակահատվածում վարչապետն աշխատում էր հեռահար՝ իր կեցավայրից:
Նշվում է, որ նա դեռևս շարունակելու է հիմնականում մնալ տանը, սակայն մասնակցելու է կառավարական կարևոր հանդիպումներին:
Նրա մասնակցությամբ առաջիկա նիստը նվիրված է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին: