09/04/2020 17:44
Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ ճակատագիրը վտանգված է պանդեմիայի պատճառով (Интерфакс)
Եվրոպական ինտեգրման նախագիծը վտանգի տակ կհայտնվի կորոնավիրուսի պատճառով, հինգշաբթի հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
«Եթե մենք չօգտվենք եվրոպական նախագծին նոր կյանք հաղորդելու հնարավորությունից, ապա ձախողման ռիսկը իրական կլինի», - մեջբերում են նրան արևմտյան լրատվամիջոցները:
Նա ընդգծել է՝ Եվրոպան անցնում է «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ փորձության միջով»: