09/04/2020 15:27
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 հազարը (РИА Новости)
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 66 հազարը, 4,1 հազար մարդ մահացել է, հայտնել է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանպուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1634 նոր դեպք՝ հաշվի առնելով այդ տվյալները, ընդհանուր առմամբ գրանցվել է COVID-19 վարակի 66 220 դեպք», - IRANN- ի եթերում հայտնել է նա: