09/04/2020 16:33
Միշուստինն աջակցում է սննդամթերքի գնի սառեցման առաջարկին (RussiaToday)
Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը սատարել է Պետական դումայի «Միասնական Ռուսաստան» ֆրակցիայի առաջարկը՝ սննդամթերքի գների սառեցման հնարավորության վերաբերյալ: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Հինշտեյնին:
Նշվում է, որ վարչապետը տեսաժողով է անցկացրել «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:
«Վարչապետը համաձայնել է գրեթե այն ամենի հետ, ինչ առաջարկում էր խմբակցությունը: Սա վերաբերում է նաև դեղերի, սննդի և այլ հիմնական ապրանքների գների սահմանափակումներին», - ասել է Հինշտեյնը:
Կառավարության ղեկավարը նաև աջակցել է առաջարկություններին, որոնք վերաբերում են բիզնեսի, գործատուների, միջին և փոքր ձեռնարկությունների աջակցությանը հարկային արձակուրդների առումով և վարձավճարի վճարման հետաձգման ներդրմանը: